Ախալքալաքի մունիցիպալիտետի մանկապարտեզներում սկսվել է երեխաներին սննդի բաժանման երրորդ փուլը:
Դեկտեմբերի 6-ին Ախալքալաքի մունիցիպալիտետի մանկապարտեզներում սկսվել է սննդի բաժանման երրորդ փուլը: Սննդի փաթեթը ներառում է մթերքներ, որոնք նախատեսված էին երեխաների սննդի համար, սեպտեմբերից մինչև դեկտեմբեր ժամանակահատվածում: Սննդամթերքի բաժանումը սկսվել է ամսի -6 ին և կավարտվի այսօր:
Ամսի 6-ին սնունդ էին ստացել Ախալքալաքի թիվ 1 մանկապարտեզի և Դիլիսկա, Ազավրեթ, Վաչիան, Կարծախ գյուղերի մանկապարտեզների սաների ծնողները: Երեկ սնունդ են բաժանել Ախալքալաքի թիվ 3 և Բարալեթ, Կուլիկամ գյուղերի մանկապարտեզների երեխաների ծնողներին: Այսօր սնունդը բաժանվելու է Ախալքալաքի №2 մանկապարտեզում:
Սննդի փաթեթը ներառում է հետևյալ մթերքները՝ 3 հաց, 1,5 կգ շաքար, 1 կգ հնդկացորեն, 1 կգ ալյուր, 2,5 կգ խնձոր, 1 կգ բանան, 1,2 կգ մածուն (3 հատ), 4 լիտր կաթ, 0,5 կգ տոմատի մածուկ, 18 հատ հավկիթ:
Քաղաքից երեք ծնող՝ մեկը №3 մանկապարտեզի ծնող է, մյուս 2֊ը՝ №2 մանկապարտեզի ծնողներ, հրաժարվել են սննդի փաթեթից: Նրանց փաթեթները տրվել են կարիքավոր ընտանիքների երեխաներին:
Ախալքալաքի մունիցիպալիտետում գործում է 12 մանկապարտեզ, որոնցից 3-ը այլընտրանքային են՝ Կոթելիա, Խանդո և Կարտիկամ գյուղերում: