Ախալքալաքի մունիցիպալիտետի մանկապարտեզներում այսօր ավարտվեց սննդամթերքի բաժանման երկրորդ փուլը:
Քանի որ կորոնավիրուսի համաճարակի պատճառով մանկապարտեզներում արձակուրդը երկարաձգվեց մինչև սեպտեմբեր, Ախալքալաքի մունիցիպալիտետը երկրորդ անգամ երեխաներին սնունդ բաժանեց: Այս անգամ փաթեթում ներառված էր սննդամթերք, որը նախատեսված էր մեկ երեխայի համար երեք ամսվա կտրվածքով, ինչպես նաև հիգիենայի պարագաներ և միրգ:
Փաթեթում ներառված էին հետևյալ մթերքներն ու հիգիենայի պարագաները՝ 2 կգ մակարոն, 1 կգ վերմիշել, 2 կգ մածուն, 2 լ կաթ, 0,5 կգ կարագ, 400 գ կաթնաշոռ, 180 գ թթվասեր, 1 կգ ալյուր, 1 կգ շաքարավազ, 4 հաց, 2 կգ խնձոր և 1 կգ բանան, ինչպես նաև 1 հեղուկ մանկական օճառ, 2 զուգարանի թուղթ և 1 անձեռոցիկ:
Մթերքների բաժանման պրոցեսը շրջանի մանկապարտեզներում կատարվել է 2-3 օրվա ընթանում: Այսօր բաժանվել է վերջին՝ Կարծախ գյուղի մանկապարտեզում: Քաղաքից երեք ծնող հրաժարվել են մթերային փաթեթից: Նրանց փաթեթները տրվել են ավելի կարիքավոր ընտանիքների երեխաներին:
Մունիցիպալիտետի մանկապարտեզներում համապատասխան տեղեկանք ներկայացնելուց հետո բազմազավակ ընտանիքներին նաև բաժանվել է միս:
Ախալքալաքի մունբիցիպալիտետի Մանկապարտեզների միավորման տնօրեն Անահիտ Ասատուրյանի խոսքերով, դա այն միս էր, որը մանկապարտեզներում մնացել էր անսպասելի արձակուրդի արդյունքում:
«Միսն երկար ժամանակ չի կարելի պահել, այդ պատճառով մենք որոշեցինք այն բաժանել բազմազավակ ընտանիքներին: Յուրաքանչյուր մանկապարտեզ ուներ տարբեր մնացորդ, մի տեղ՝ 2 կգ, մի ուրիշ տեղ՝ 8 կգ, և մենք այն բաժանում ենք համապատասխան ընտանիքների միջև: Եթե միսը քիչ է, ինչպես օրինակ Վաչիան գյուղում, նրանց մոտ մնացել էր 2 կգ, մենք այն տվեցինք միայն մեկ ընտանիքի, որտեղ կար 4 երեխա, և նրանք սոցիալական ծանր վիճակում են գտնվում, տրվում է նրանց, ում դա ամենաշատն է անհրաժեշտ », – ասաց Անահիտ Ասատուրյանը:
Սննդամթերք են ստացել հետևյալ մանկապարտեզների սաները՝ Ախալքալաքի թիվ 1, թիվ 2, թիվ 3 մանկապարտեզները, Վաչիան, Բարալեթ, Ազավրեթ, Դիլիսկա, Կուլիկամ և Կարծախ գյուղերի մանկապարտեզները: Այլընտրանքային մանկապարտեզների երեխաներին մթերքներ չեն բաժանվել, քանի որ այդ մանկապարտեզներում սնունդ նախատեսված չէ:
Ախալքալաքի մունիցիպալիտետում կա երեք այլընտրանքային մանկապարտեզ՝ Կոթելիա, Խանդո և Կարտիկամ գյուղերում: