2021 թվականի օգոստոսին Վրաստան է կատարվել 266 544 միջազգային այց, ինչը 510,5 տոկոսով ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում: Այս մասին ասվում է զբոսաշրջության ազգային վարչության զեկույցում:
Ըստ զեկույցի՝ 107 156 միջազգային այց է կատարվել Վրաստան ցամաքային ճանապարհով, 156 101՝ օդային, 596՝ ծովային և 2 691՝ երկաթուղով:
Ինչ վերաբերում է 2021 թվականի օգոստոսին Վրաստան ամենաշատ այցելություններ կատարած առաջին թոփ 15 երկրներին, ապա, ըստ զբոսաշրջության ազգային վարչության, դրանք են.
Ռուսաստան՝ 39 909 այցելու, նախորդ տարվա համեմատ աճ 809,1 տոկոսով, Թուրքիա՝ 34 847 այցելու, նախորդ տարվա համեմատ 113,6 տոկոս աճ, Ուկրաինա՝ 29 372 այցելու, նախորդ տարվա համեմատ 2849,0 տոկոս աճ, Վրաստան (ոչ ռեզիդենտ)` 23 117 այցելու, նախորդ տարվա համեմատ 389,6 տոկոս աճ, Հայաստան՝ 22 733 այցելու՝ նախորդ տարվա համեմատ աճը 160,7 տոկոս, Սաուդյան Արաբիա` 16 436 այցելու, նախորդ տարվա համեմատ աճը 1643500.0 տոկոս, Բելառուս՝ 13 494 այցելու, Ղազախստան՝ 12 221 այցելու՝ նախորդ տարվա համեմատ աճը 2 489,2 տոկոս: Ադրբեջան՝ 11 181 այց նախորդ տարվա համեմատ աճեը 198,6 տոկոս, Լեհաստան` 6 954 այցելու, Գերմանիա՝ 4567 այցելու, նախորդ տարվա համեմատ աճը 962,1 տոկոս, Ուզբեկստան՝ 4 455 այցելու՝ նախորդ տարվա համեմատ աճը 437,4 տոկոս, ԱՄՆ՝ 3 777 այցելու, նախորդ տարվա համեմատ աճը 4.805.2 տոկոս, Հնդկաստան՝ 3 085 այցելու, նախորդ տարվա համեմատ աճը 102 733.3 տոկոս, Քուվեյթ՝ 2 766 այցելու՝ նախորդ տարվա համեմատ աճը 276 500.0 տոկոս կազմում: