Ռուսաստանի հետ Վրաստանի սահմանի ուղղությամբ՝ միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում, թեթև մարդատար ավտոմեքենաների համար երթևեկությունը բացվել է:
Այդուհանդերձ, պահպանվում է կցորդով և կիսակցորդով տրանսպորտային միջոցների տեղաշարժման արգելքը:
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ մեքենաները Վրաց-ռազմական մայրուղու Մլեթա-Գուդաուրի և Գուդաուրի-Կոբի հատվածները կանցնեն առանց կանգառման ռեժիմով: Միևնույն ժամանակ, Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունն իրականացվում է միայն ձնահյուսից պաշտպանական թունելների միջոցով:
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս մայրուղին, այսպես կոչված Վրաց-ռազմական մայրուղին ներկայումս Վրաստանում և Հայաստանը Ռուսաստանի հետ կապող միակ ցամաքային ճանապարհն է: Իսկ «Կազբեգի»-«Վերին Լարս» մաքսակետը միակ անցակետն է, որն այսօր գործում է Վրաստանի և Ռուսաստանի ցամաքային սահմանին: