Պաշտոնապես Վրաստանի և Հայաստանի երկքաղաքացիություն ունեցող անձինք կարող են Վրաստանից Հայաստան ելումուտ անել: Վրաստանն իր սահմանը հատող քաղաքացուց որևէ փաստաթուղթ չի պահանջում, սակայն Հայաստան մտնող քաղաքացին պետք է պարտադիր 72 ժամվա ընթացքում արված կորոնավիրուսի բացասական թեստ ներկայացնի:
Ընդգծենք, որ այն անձինք ովքեր երկքաղաքացիություն ունեն, բայց անլեգալ կարգով, Վրաստանից դուրս գալուց հետո կարող են կորցնել Վրաստանի քաղաքացիությունը:
Փետրվարի 1-ից թե՛ Վրաստանի, թե՛ օտարերկրյա քաղաքացիների համար օդային ճանապարհով Վրաստան մեկնելու ռեժիմը մեղմացվել է: Ինչ վերաբերում է ցամաքային սահմաններին, ապա դրանք դեռ փակ են մնում։
Վրաստանի քաղաքացին օդային սահմանով երկիր մտնելիս ընտրության իրավունք ունի. երկիր մուտք գործել բացասական PCR թեստի պատասխանով և ենթարկվել 8-օրյա ինքնամեկուսացման, այնուհետև, երրորդ օրը սեփական միջոցներով PCR թեստ հանձնել և ազատվել ինքնամեկուսացումից, կամ եթե PCR թեստի պատասխան չի ներկայացնի, ընթացիկ 12-օրյա ինքնամեկուսացման փոխարեն, 8-օրյա ինքնամեկուսացման կենթարկվի։
Ինչ վերաբերում է օտարերկրյա այցելուներին, ապա նրանք Վրաստան մտնելիս սահմանին պետք է ներկայացնեն ցանկացած տեսակի կովիդի դեմ պատվաստման մասին վկայող փաստաթուղթ:
Ինքնամեկուսացումը չի գործում այն չպատվաստված այցելուների համար, ովքեր երկիր մուտք կգործեն Եվրամիության անդամ երկրներից, ինչպես նաև Իսրայելից, Շվեցարիայից, Նորվեգիայից, ԱՄՆ-ից, Քաթարից, Սաուդյան Արաբիաից, Արաբական Միացյալ Էմիրություններից և Բահրեյնից։ Այս երկրներից Վրաստան մուտք գործելու դեպքում, այդ թվում` տարանցիկ ճանապարհով, քաղաքացի կամ ռեզիդենտ այցելուները պետք է ներկայացնեն 72-ժամյա PCR թեստի բացասական պատասխան, և երկիր մուտք գործելուց հետո, արդեն երրորդ օրը պետք է իրենց հաշվին PCR թեստ հանձնեն։
Հաշվի առնելով համավարակի ռիսկերը, Վրաստանում ցամաքային սահմանների նկատմամբ ներկայիս ռեժիմը պահպանվում է, այսինքն՝ ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի Դաշնության հետ սահմանը փակ է մնում։
«Ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Հայաստանի քաղաքացիների համար փակ է ցամաքային սահմանային անցակետերը, այս երկրների քաղաքացիների մուտքը երկիր արգելված է։ Միայն բացառության կարգով է թույլատրելի երկիր մուտք գործել։ Երկիր մուտք գործել հնարավոր է միայն օդային ճանապարհով, օդային ճանապարհը աշխատում է 24 ժամ, սակայն այս դեպքում էլ նշանակություն ունի քաղաքացիությունը: Ընդհանուր թե օդային, թե ցամաքային ճանապարով Վրաստան մուտքն արգելված է, բայց, եթե այլ երկրի քաղաքացին անցել է պատվաստման ամբողջական կուրս, ապա այս դեպքում յուրաքանչյուր երկրի քաղաքացի կարող է մուտք գործել երկիր», – պարզաբանում են Վրաստանի արտաքին գործերի նախարարությունից:
Ընդգծենք, որ Հայաստանի հանրապետության քաղաքացիները կարող են միայն հատուկ պատճառներով մուտք գործել Վրաստան, և միայն Սադախլո-Բագրատաշեն անցակետով։
ՀՀ քաղաքացիների՝ Վրաստան մուտքը հնարավոր է բացառապես օդային ճանապարհով՝ COVID-19-ի պատվաստման ամբողջական կուրսն (երկու դեղաչափ) անցնելուց հետո։
Իսկ ինչ վերաբերվում է Վրաստանի քաղաքացիներին, ապա նրանք նույնպես չեն կարող անարգել Հայաստան մուտք գործել: Վրաստանի քաղաքացին պետք է Վրաստանում դիմի այն երկրի հյուպատոսություն՝ թույլտվություն ստանալու և այդ երկիր մեկնելու պայմանների մասին տեղեկանալու համար:
Ինչպես նաև թույլատրվում է Վրաստանից Հայաստան կամ Հայաստանից Վրաստան մուտք գործել այն մարդկանց, ովքեր պաշտոնական Վրաստանի ու Հայաստանի երկքաղաքացիություն ունեն:
Հայաստանի քաղաքացիները կարող են մեկնել Ռուսաստան