«Վրաստանը պատկանում է ԵՄ ընտանիքին, և այն կստանա անհրաժեշտ աջակցությունը ԵՄ ճանապարհին»,- այս մասին սոցցանցում գրում է Եվրոպական հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեն Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հանդիպումից հետո։
«Դա լավ հանդիպում էր վարչապետ Ղարիբաշվիլիի հետ։ Մենք գնահատել ենք վերջին զարգացումները, որոնք 12 հիմնական առաջնահերթությունների հետ են կապված, կներառվեն Վրաստանի ընդլայնված զեկույցում։ Վրաստանի ջանքերը լավ է ընդունվում։ Վրաստանը պատկանում է ԵՄ ընտանիքին, և նա կստանա անհրաժեշտ աջակցությունը ԵՄ ճանապարհին»,- ասել է Օլիվեր Վարհեն։
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարհեի հետ։ Վարչապետի Բրյուսել աշխատանքային այցի շրջանակներում կայացած հանդիպմանը քննարկվել է Եվրամիությանը Վրաստանի անդամակցության գործընթացը։