Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինե Տիկարաձեն հայտարարում է, որ քաղաքացիներն իրենք կարող են ընտրել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը, որոնցով պատվաստվելու են և որոնքառաջիկա օրեին երկիր կմտնի:

Նրա խոսքով՝ պատվաստանյութի ընտրության հարցում գլխավորը՝ վերահսկող մարմնի կողմից ճանաչումն է:

«Մենք գիտենք, որ պատվաստումը Վրաստանում կամավոր է, եւ կողմ ենք դրան: Այն դեռ պետք է կամավորական սկբունքով լինի: Բացի այդ, իհարկե, պատվաստանյութի ընտրությունը նույնպես լինելու է կամավոր, մենք մեր քաղաքացիներին տալիս ենք հնարավորություն ընտրել այն պատվաստանյութը, որին իրենք ավելի շատ են վստահում: Ինչ վերաբերում է որակյալ բաղադրիչին եւ պատվաստանյութերի տարբերությանը, ապա այստեղ գլխավորը պատվաստանյութի ճանաչումն է խիստ կարգավորիչով», – հայտարարել է Եկատերինե Տիկարաձեն:

Հարցին, թե արդյո՞ք պատվաստումը կամավոր է նաեւ բժիշկների համար, նախարարը նշել է, որ պատվաստումը կամավոր է նաեւ բժիշկների համար, թեեւ վստահ է, որ նրանց ակտիվությունը բարձր կլինի:

«Բժիշկների դեպքում պատվաստումը, իհարկե, կամավոր է, բայց ես վստահ եմ, որ բժիշկները գիտեն պատվաստումների կարեւորությունը, դրանց հուսալիությունը եւ, հետեւաբար, այդ գործընթացում ակտիվությունը շատ բարձր կլինի», — հավելել է Տիկարաձեն:

Մարտի 13-ին Վրաստան կժամանի AstraZeneca կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ 43 200 դեղաչափ: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտնել է առողջապահության նախարար Եկատերինե Տիկարաձեն: