Հոկտեմբերի 2-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1 826 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:

Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 795 մարդ, մահացել է 29 պացիենտ:

Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 616 589, այստեղից ապաքինվել է 587 499 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 9 005:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 51 248 փորձարկում, այդ թվում 32 405-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 18 843-ը՝ «PCR» թեստով:

Դրականության օրական ցուցանիշը՝ 3,56% է, վերջին 14 օրվանը՝ 5,49%, վերջին 7 օրվանը՝ 4,93%:

Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 1 808 520 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 8 326 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 52 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 4 081 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 696 անձ:

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: