Տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունները Վրաստանում տեղի կունենան հոկտեմբերի 2-ին: Նինոծմինդայի մունիցիպալիտետում Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցում է 9 կուսակցություն և մեկ նախաձեռնող խումբ:

Հոկտեմբերի 2-ին Վրաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցում է ընդհանուր առմամբ 48 կուսակցություն: Սակայն, Ջավախքում ոչ բոլոր կուսակցություններն են ակտիվ և ունեն իրենց ներկայացուցիչները:

Նինոծմինդայի մունիցիպալիտետում ձայների համար կպայքարեն հետևյալ 9 կուսակցությունները.

«Երրորդ ուժ» կուսակցություն 1 համար
«Եվրոպական Վրաստան. Շարժում հանուն Ազատության» – 2 րդ համար
«Միասնական ազգային շարժում» – 5 րդ համար
«Եվրոպական դեմոկրատներ» կուսակցություն 6- րդ համար
«Դավիթ Թարխան-Մուրավի, Իրմա Ինաշվիլի. Վրաստանի հայրենասերների դաշինք» 8-րդ համար
«Շալվա Նաթելաշվիլի – Վրաստանի լեյբորիստական կուսակցություն» – 10 -րդ համար
«Գիորգի Գախարիա – Վրաստանի համար» 25 -րդ համար
«Ազատ Վրաստան». (Զազա Խատիաշվիլի, Կախա Կուկավա, Գրիգոլ Ջոջուա) – 37 համար
«Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցություն 41 -րդ համար

Նինոծմինդայում իր թեկնածուին է առաջադրել նախաձեռնող խումբ: Սուրեն Մոսոյանը քաղաքապետի թեկնածու է առաջադրվել Կարեն Թարզյանի, Ատրյուշ Վարդանյանի, Վաղարշակ Խանոյանի, Յուրիկ Հարությունյանի, Ռաֆիկ Տիտիրյանի կողմից:

Ախալքալաքի մունիցիպալիտետում` թիվ 40 ընտրատարածք, գրանցվել է 36 720 ընտրող, իսկ Նինոծմինդայի մունիցիպալիտետում՝ թիվ 41 ընտրատարածքում գրանցվել է 20 283 ընտրող: