«Վրացական երազանք – դեմոկրատական Վրաստան» կուսակցությունը Ախալքալաքի և Նինոծմինդայի շրջանում անցկացնում է նախընտրական ակցիա «դռնեդուռ»:
Այս ակցիան «Վրացական երազանքը» սկսել է 10 օր առաջ և կավարտի մոտ օրերս:
Ախալքալաքի կուսակցության շտաբի գործադիր քարտուղար Ռոբինզոն Կավրելիշվիլիի խոսքերով, հարցման նպատակն է տարածաշրջանի բնակիչներին տեղեկացնել կուսակցության չորս տարվա իրականացրած աշխատանքին և հստակեցնել ընտրողների ցուցակը: Հարցաշարը կազմված էր 12 հարցից, հայերեն, վրացերեն և ռուսերեն լեզուներով:
«Մենք պարզապես ցանկանում էինք իմանալ, մարդկանց կարծիքը: Մենք չենք ստիպել ոչ մեկին ոչինչ: Վերջնական արդյունքները դեռևս հայտնի չեն, սակայն, ըստ նախնական գնահատականների, բնակչության 60-70%-ը ասել են, որ կողմ են քվեարկելու «Վրացական Երազանքի» օգտին, – ասաց Ռոբինզոն Կավրելիշվիլին:
Հարցումն անցկացրեցին քարոզիչները, որոնք պատրաստված էին: Յուրաքանչյուր գյուղում, աշխատում են երկու քարոզիչ, իսկ քաղաքում յուրաքանչյուր ընտրատեղամասում նույնպես, երկու մարդ:
«Դռնեդուռ» քարոզարշավը՝ թեկնածուի թիմի անդամների անմիջական քարոզչության հիմնական տեսակներից մեկն է: Նրա ուժը կայանում է նրանում, որ ընտրողներին համոզում են քվեարկել թեկնածուի օգտին ինչպես նաև ուրիշները, իրենք նույնպես, քաղաքացիներին մատչելի, նրանց հասկանալի լեզվով, օգտագործելով իրենց բնորոշ փաստարկներ: Այս քարոզարշավը ներառում է ընտրողների տներով անցում, հանդիպումներ նրանց հետ, հարցում, քարոզչական նյութերի բաժանում, և այլն:
Շուշան Շիրինյան