Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) կայքի աշխատանքում խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքների հրապարակման ժամանակ խափանում է գրանցվել: Այս մասին հայտնում են ԿԸՀ-ի մամուլի ծառայությունից:
Կայք մուտք գործելու հետ կապված խնդիրներն առաջացել էին կես գիշերն անց: Ընտրական վարչակազմը ենթադրում է, որ նրանք ենթարկվել են հաքերային հարձակման:
«Ընտրությունների արդյունքները results.cec.gov.ge կայքում բեռնելիս գրանցվել է տեխնիկական/ծրագրային ապահովման խափանում, որի պատճառները պարզվում են: Հնարավոր է դրսից ներթափանցում է եղել», – ասված է հայտարարության մեջ:
Խափանման պատճառով ԿԸՀ-ն վերբեռնել էր ընտրությունների արդյունքները, ինչպես նաև վերջնական արձանագրությունները` օգտագործելով պահուստային հղումներ: Այս պահին կայքը նորմալ է աշխատում:
Հոկտեմբերի 21-ին, 30 միամանդատ ընտրատարածքներից 17-ում անցկացվեցին խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլերը: Ընտրողները ընտրություն կատարեցին մեծամասնական ընտրակարգով առաջադրված երկու թեկնածուների միջև, ովքեր հոկտեմբերի 31-ին կայացան խորհրդարանական ընտրությունների առաջին փուլում առավելագույն թվով ձայներն էին հավաքել:
ԿԸՀ-ի նախնական տվյալների համաձայն՝ իշխող «Վրացական երազանքը» հաղթում է բոլոր 17 ընտրատարածքներում: Ընդդիմադիր կուսակցությունները բոյկոտում էին երկրորդ փուլը և իրենց կողմնակիցներին կոչում անտեսել քվեարկությունը: Թեև նրանց թեկնածուների անունները պաշտոնապես կային քվեաթերթիկներում: