Վրաստանում առաջիկա տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին Սամցխե-Ջավախքի երկու՝ Ախալքալաքի և Նինոծմինդայի շրջաններում պայքարելու է 12 քաղաքական ուժ: Այս շրջաններում համամասնական ցուցակներով առաջադրված 524 թեկնածուներից, միայն 107-ն են ազգությամբ վրացիներ: Իսկ մեծամասնական ընտրակարգով առաջադրված 79 թեկնածուներից, միայն՝ 6-ը:

Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրություններից մեկ ամիս առաջ ավարտել է թեկնածուների գրանցումը, բոլոր ուժերը ներկայացրել են նաև ցուցակները: Հիմա տեսնենք, թե հայազգի ներկայացուցիչները որտեղ են առաջադրվել և որ կուսակցություններից:

Ախալքալաք

Ախալքալաքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված 50 թեկնածուներից, ընդամենը 4-ն են վրացի:

«Եվրոպական Վրաստան» կուսակցությունը (№2) Ախալքալաքում ազգությամբ վրացի 1 մեծամասնական թեկնածու է առաջադրել (12 (Հոկամ, Գոգաշեն) և 14 (Դիլիսկա, Չունչխա, Պտենա) մեծամասնական ընտրատարածքներում):

«Միասնական ազգային շարժում» կուսակցությունը (№5) Ախալքալաքում ազգությամբ վրացի 1 մեծամասնական թեկնածու է առաջադրել (14 (Դիլիսկա, Չունչխա, Պտենա) մեծամասնական ընտրատարածքում):

«Վրացական երազանք-դեմոկրատական շարժում» կուսակցություն (№41) Ախալքալաքում ազգությամբ վրացի մեծամասնական կարգով առաջադրել է 1 թեկնածու (12 (Հոկամ, Գոգաշեն) մեծամասնական ընտրատարածքում):

Իսկ համամասնական կարգով առաջադրված 346 թեկնածուներից, միայն 79-ն են ազգությամբ վրացիներ են:

«Եվրոպական Վրաստան» կուսակցությունը (№2) համամասնական կարգով առաջադրել է 32 թեկնածուի, որոնց թվում երկու վրացի կա, ովքեր հանդես են գալիս 4 և 16 համարների ներքո:

«Միասնական ազգային շարժում» կուսակցությունը (№5) Ախալքալաքում համամասնական կարգով առաջադրել է 28 թեկնածուի, որոնց թվում յոթ վրացի կա, ովքեր հանդես են գալիս 8, 14, 21, 23, 25, 26 և 27 համարների ներքո:

«Վրացական երազանք-դեմոկրատական շարժում» կուսակցություն (№41) Ախալքալաքում համամասնական կարգով առաջադրել է 30 թեկնածուի, որոնց թվում յոթ վրացի կա, ովքեր հանդես են գալիս 3, 8, 12, 13, 16, 28 և 29 համարների ներքո: Հավանական է, որ նրանցից 3-ը հայտնվեն Ախալքալաքի ՏԻՄ-ում:

«Ազատ Վրաստան» կուսակցությունը (№37) Ախալքալաքում համամասնական կարգով առաջադրել է 30 թեկնածուի, որոնց թվում յոթ վրացի կա, ովքեր հանդես են գալիս 1, 7, 17, 22 և 27 համարների ներքո: Հավանական է, որ նրանցից 1-ը հայտնվի Ախալքալաքի ՏԻՄ-ում:

«Գիրչի» կուսակցությունը (№36) Ախալքալաքում համամասնական կարգով առաջադրել է 31 թեկնածուի, որոնց թվում 14 վրացի կա, ովքեր հանդես են գալիս 1, 2, 4, 5, 6, 7, 8, 16, 17, 18, 19, 22, 24 և 30 համարի ներքո:

«Գիորգի Գախարիա–Վրաստանի համար» կուսակցությունը (№25) Ախալքալաքում համամասնական կարգով առաջադրել է 40 թեկնածուի, որոնցից 39-ն ազգությամբ վրացիներ են, ովքեր հանդես են գալիս 2-րդից մինչև 40 համարների ներքո:

«Շալվա Նաթելաշվիլի–Վրաստանի լեյբորիստական» (№10) կուսակցությունն Ախալքալաքում համամասնական կարգով առաջադրել է 32 թեկնածուի, որոնք բոլորն ազգությամբ վրացիներ են:

«Դավիթ Թարխան-Մուրավի, Իրմա Ինաշվիլի. Վրաստանի հայրենասերների դաշինքն» (№8) Ախալքալաքում համամասնական կարգով առաջադրել է 36 թեկնածուի, որոնցից 2-ն ազգությամբ վրացի են, ովքեր հանդես են գալիս 28 և 29 համարների ներքո:

«Եվրոպական դեմոկրատներ» կուսակցությունը Ախալքալաքում համամասնական կարգով առաջադրել է 28 թեկնածուի, որոնցից մեկն է ազգությամբ հայ, ով հանդես է գալիս 26 համարի ներքո:

Նինոծմինդա

Նինոծմինդայում մեծամասնական ընտրակարգով առաջադրված 29 թեկնածուներից, ընդամենը 2-ն են վրացի:

«Միասնական ազգային շարժում» կուսակցությունը (№5) Նինոծմինդայում ազգությամբ վրացի 1 մեծամասնական թեկնածու է առաջադրել (2 (Գորելովկա, Սամեբա, Օրլովկա, Ռդանովական, Սպասովկա) մեծամասնական ընտրատարածքում):

«Գիորգի Գախարիա–Վրաստանի համար» կուսակցությունը (№25) Նինոծմինդայում ազգությամբ վրացի 1 մեծամասնական թեկնածու է առաջադրել (2 (Գորելովկա, Սամեբա, Օրլովկա, Ռդանովական, Սպասովկա) մեծամասնական ընտրատարածքում):

Իսկ համամասնական կարգով առաջադրված 178 թեկնածուներից, միայն 28-ն են ազգությամբ վրացիներ են:

«Երրորդ ուժ»-ը (№1) համամասնական կարգով առաջադրել է 18 թեկնածուի, որոնց թվում երեքն ազգությամբ վրացիներ են:

«Եվրոպական Վրաստան» կուսակցությունը (№2) համամասնական կարգով առաջադրել է 24 թեկնածուի, որոնց թվում երկու վրացի կա, ովքեր հանդես են գալիս 3 և 14 համարների ներքո:

«Շալվա Նաթելաշվիլի–Վրաստանի լեյբորիստական» (№10) կուսակցությունը Նինոծմինդայում համամասնական կարգով առաջադրել է 20 թեկնածուի, որոնցից 19-ն ազգությամբ վրացի են: Նրանք հանդես են գալիս 2-րդից մինչև 20 համարի ներքո:

«Գիորգի Գախարիա–Վրաստանի համար» կուսակցությունը (№25) Նինոծմինդայում համամասնական կարգով առաջադրել է 28 թեկնածուի, որոնց թվում մեկ հայ կա, ով հանդես է գալիս 5 համարի ներքո:

«Վրացական երազանք-դեմոկրատական շարժում» կուսակցությունը (№41) Նինոծմինդայում համամասնական կարգով առաջադրել է 24 թեկնածուի, որոնց թվում մեկ վրացի կա, ով հանդես է գալիս 18 համարի ներքո:

Ուսումնասիրելով կուսակցությունների և քաղաքական միավորումների համամասնական ցուցակները, որոնք հավանական է, որ հայտնվեն տեղական ինքնակառավարման մարմիններում և հաշվի առնելով մեծամասնական թեկնածուների հնարավորությունները, կարելի է արձանագրել, որ Ախալքալաքում տեղական ինքնակառավարման մարմիններում ազգությամբ վրացի ներկայացուցիչների թիվը լավագույն տարբերակում չի գերազանցի 7-ը: Առավել հավանական է նրանցից 4-ի ներկայությունը: Նինոծմինդայի ՏԻՄ-ում հավանականությունը մեծ է, որ թվով 4 վրացի ներկայացված լինի:

Աղունիկ Այվազյան