Վաչիան գյուղում №18.40.25 հանձնաժողովի անդամը մեր ներկայությամբ 3 ընտրողի հուշեց, թե ում օգտին քվեարկի: Իսկ հանձնաժողովի մյուս անդամը նայեց քվեաթերթիկին, թե ընտրողն ինչպես է քվեարկել:
Հանձնաժողովի անդամն ընտրողին ասաց, թե ում օգտին քվեարկի, Jnews-ի դիտարկմամբ, որպեսզի համոզվի, որ ճիշտ է լսել համարը:
Հանձնաժողովի նախագահը չուզեցավ պաշտոնական մեկնաբանել, սակայն մեր լրագրողի հետ խոսակցության ժամանակ նշել է, որ ինքը ևս նկատել է խախտումը և զգուշացրել է հանձնաժողովի անդամին:
Խախտում արած հանձնաժողովի անդամը «Հայրենասերների դաշինք» կուսակցության ներկայացուցիչն է:
Հանձնաժողովի մյուս անդամը, որը ներկայացնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, նայեց քվեաթերթիկին, երբ ընտրողը դուրս եկավ քվեախցիկից քվեաթերթիկը ձեռքին պարզած: