Արդեն հայտնի են օգոստոսի 9-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետում կայծակից սատկած ոչխարներից մեկի լաբորատոր անալիզի արդյունքները: Փորձաքննությունը չի հայտնաբերել ոչ մի հիվանդություն, որը կարող է ոչխարների զանգվածային անկման պատճառ դառնալ:
Օգոստոսի 16-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի Նոր Խուլգումո գյուղի ֆերմերը ստացել է Վրաստանի պետական գյուղատնտեսական լաբորատորիայի պատասխանը: Փաստաթղթում ասվում է, որ լաբորատորիա տեղափոխված ոչխարի լեշից 4 անալիզ է վերցվել այն հիվանդությունների առկայության, որոնք կարող էին լեռներում ոչխարների նախիրի զանգվածային անկման պատճառ դառնալ:
Ոչխարի լեշը տեղափոխվել է Ախալցիխեի Գոտային ախտորոշիչ լաբորատորիա` փորձաքննության: Նյութը ստուգվել է հետևյալ հիվանդությունների առկայության ուղղությամբ. սիբիրախտ, պաստերելոզ (սուր կենդանաբանական վարակիչ հիվանդություն), անաէրոբ դիզենտերիա, (գյուղատնտեսական կենդանիների սուր տոքսիկոինֆեկցիոն հիվանդություն), բրադզոտ (Սուր վարակիչ հիվանդություն):
Լաբորատորիան պարզել է, որ վերը նշված հիվանդություններից ոչ մեկը չի հայտնաբերվել սատկած ոչխարի մոտ: Դա բացառում է նաև հոտում հիվանդությունից անկման հավանականությունը:
Հիշեցնենք, որ լեռներում նման մեծ քանակությամբ ոչխարների անկման նախնական վարկածը բնական տարերքն էր` ամպրոպն ու կայծակը:
Աբուլ սարի վրա կայծակի հարվածից 530 գլուխ ոչխար է անկել
Կայծակի հարվածից անկած ոչխարներին տեղում կայրեն
Կայծակից անկած ոչխարները նույնիսկ կենդանաբանական այգու համար պիտանի չեն: Ինչ են անում անասնատերերը