Ասպարան այն գյուղն է, որտեղ երկու տարի է մարդ չի բնակվում, բայց այսօր այնտեղ էլ է ընտրատեղամաս բացվել, որտեղ ուրվական գյուղի բնակիչները կարող են քվեարկել Վրաստանի խորհրդարան մտնող կուսակցությունների օգտին։

Գյուղը գտնվում է Փոկա գյուղից 8 կմ, իսկ Նինոծմինդայից 38 կմ հեռավորության վրա։ Այստեղ ընտրությունների օրը սկսվեց ձնաբքով, որը փակեց առանց այն էլ աննկատելի ճանապարհը։ Նինոծմինդայի մունիցիպալիտետի (Ջավախք) Ասպարա գյուղի վերջին բնակիչները մի քանի տարի առաջ են տեղափոխվել ամենադժվարհասանելի գյուղից։ Չնայած այն հանգամանքին, որ գյուղում բնակելի տներ չկան, ոչ ոք չի ապրում, այնտեղ քվեարկությունն իրականացվում է անխափան։

Дизайн без названия - 1

Թիվ 30 ընտրատեղամասը գտնվում է գյուղում չբնակվող Արայիկ Անտոնյանի տանը, ժամը 11:00-ի դրությամբ 41 ընտրողից քվեարկել էին 4-ը:

Дизайн без названия - 1

Дизайн без названия - 1

Ընտրատեղամասի դիմաց մեքենաներ էին կայանված, բայց սարսափելի ճանապարհների պատճառով քչերն առանց լուրջ պատճառի ռիսկ կանեն գալ այստեղ։

Дизайн без названия - 1

Ընտրատեղամասը, ինչպես գյուղի մնացած բոլոր տները, կիսավեր է։ Այնուամենայնիվ, ամբողջ գործընթացը տեղի էր ունենում մի փոքրիկ սենյակում, որտեղ բավականին տաք էր։

Дизайн без названия - 1

Дизайн без названия - 1

Անգամ այստեղ՝ քվեատուփի դիմացի փոքրիկ տարածքում, իշխող կուսակցության տեսախցիկն էր տեղադրված։

Дизайн без названия - 1

Ընտրատեղամասային հանձնաժողովը հիմնականում կազմված է ծնունդով ասպարացիներից, սակայն, ինչպես նրանք պատմեցին, ծանր պայմանների պատճառով բոլոր բնակիչները տեղափոխվել են Հայաստան, նաև հարևան գյուղեր՝ Տամբովկա, Վլադիմիրովկա, Փոկա և Նինոծմինդա։ Ցուցակից 10 հոգի, ըստ հանձնաժողովի անդամների, փաստացի նույն ընտանիքից են, ովքեր ապրում են Նինոծմինդայում։

Ինչպես պատմեցին հանձնաժողովի անդամները, մի օր Երևանում ապրող Ասպարայի բնակիչները երթուղային տաքսի են վարձել և եկել ընտրություններին մասնակցելու:

«Իրենք հետաքրքրվել են և եկել: Կարող է փող են տվել, երթուղայինով 10 հոգի են եկել»,- ասում է հանձնաժողովի անդամներից մեկը։ Ահա և այսօր ընտրատեղամասային հանձնաժողովը սպասում էր իր ընտրողներին։

Дизайн без названия - 1

Jnews-ն առաջին անգամ ուշադրություն էր դարձրել այս գյուղի ընտրությունների արդյունքներին այն բանից հետո, երբ 2021 թվականին այս տեղամասում (այն ժամանակ՝ թիվ 31) ՏԻՄ ընտրություններում Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ասպարա գյուղում գրանցվել էր 46 ընտրող և 34-ն այդ ժամանակ քվեարկել էր։