Աբուլի մերձակա լեռներում կայծակի հարվածից սատկած 530 գլուխ ոչխարներին հենց տեղում կայրեն, քանի որ անհնար է այս քանակությամբ լեշերն իջեցնել՝ տրանսպորտը չի կարող հաղթահարել նման բարձրություն:
Օգոստոսի 9-ին, Աբուլ լեռան մոտակայքում, վատ եղանակի և կայծակի պատճառով անկել է 530 գլուխ մանր եղջերավոր անասուն, որոնցից 150-ը պատկանում էին Լևանովների ընտանիքին՝ Ախալի Խուլգումո գյուղից, իսկ մնացած մասը` Կախեթիից եկած քոչվորական տնտեսություններին: Հովիվը կայծակից չի տուժել, սակայն կորցրել է գիտակցությունը, ուշքի գալով՝ զանգահարել է 112, դեպքի վայր է ժամանել ոստիկանությունը, ապա նաև Ախալցիխեից փորձագետները, որոնք մեկ ոչխար տարել են փորձաքննության: Փորձաքննության արդյունքները պատրաստ կլինեն այսօր կամ վաղը:
Այս դեպքի մասին ավելին կարող եք կարդալ մեր այսօրվա նյութերում: