«Խաս Բախչա» զբոսայգու ցանկապատն արդեն սկսել են ներկել: Տարբեր քննարկումներից հետո ընտրվել է նույն գույնը, որը մինչ վերանորոգումն էր: Աշխատողները նախատեսում են աշխատանքներն ավարտել մոտավոր 20 օրից:
Արդեն կարելի է տեսնել բացօթյա վարժասարքերի տեղադրման համար նախատեսված վայրը: Շատրվանի հատակը տեղադրվում է, ավարտվում է նաև սալարկի տեղադրումը: Մնում է ասֆալտապատել այն հատվածները, որտեղ չկան սալարկներ:
Հիշեցնենք, որ հուլիսի 7-ին, Խաս Բախչա զբոսայգում, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, քաղաքապետարանի ենթակառուցվածքների և պլանավորման ծառայությունների աշխատակիցների և Սակրեբուլոյի պատգամավորների հետ միասին, քննարկել էին այգու վերականգնման գործընթացը: Այս քննարկման ընթացքում ասվել էր, որ այն գույնը, որով ցանկապատը պետք է ներկվի՝ նախագծում նշված չէ, ուստի պետք է ընտրել այն և ասել շինարարներին: Առաջարկվել էր ներկել հին գույնով, այնուհետև առաջարկ էր հնչել՝ հարցնել Ախալքալաքի բնակիչներին:
Jnews-ն առաջարկել էր ցանակապատը ներկելու մոտավոր տարբերակներ, նաև խնդրել էր նշել նախընտրելի տարբերակը՝ կամ նյութի մեկնաբանություններում, կամ Facebook-ի ինտերնետային հարցման միջոցով: Մեծամասնությունը ընտրել էր կանաչ գույնը:
Jnews-ի ընթերցողները կանաչ գույնն են ընտրում կենտրոնական այգու ցանկապատի համար
Ո՞ր գույն է ավելի հարմար Ախալքալաքի զբոսայգու ցանկապատի համար
Ախալքալաքի զբոսայգու վերականգնման նախագծի հանրային քննարկում