Jnews-ը հարցում է անցկացրել Facebook-ում այն մասին, թե ինչ գույնի կցանկանան տեսնել Ախալքալաքի բնակիչները Խաս Բախչա կենտրոնական զբոսայգու ցանկապատը: Մոտավորապես 400 մարդ, ովքեր արտահայտել են իրենց կարծիքը, գերադասում են կանաչը, քանի որ դա նրանց հիշեցնում է իրենց մանկությունը: Այգու ցանկապատը կանաչ գույնի էր 90-ականներին:
Ախալքալաքի կենտրոնական զբոսայգին (Խաս Բախչա) վերանորոգվում է: Վերականգնման շրջանակներում ցանկապատը նույնպես կներկվի, բայց թե ինչ գույնի ու ինչ ոճի մեջ, դեռ որոշված չէ: Տեղական իշխանությունները որոշել էին Ախալքալաքի բնակիչներին հարցնել, թե ի՞նչ գույնի կցանկանային տեսնել այգու ցանկապատը:
Զբոսայգու վերականգնման նախագծի համաձայն, այնտեղ կօգտագործվեն տեղական քարեր: Կտեղադրվեն դրսի համար նախատեսված մարզասարքեր, շատրվանի կասկադը կմնա նույնը, դրա շրջակայքը կփոխվի և կլինի լուսավորություն: Այգու չորս մուտքերում դարպասներ չեն լինի, դրանք բաց կլինեն:
Բացի այդ, նախատեսվել է նաև զբոսայգու լուսավորությունը: Զբոսայգու կանաչապատ տարածքներում նախատեսվում է տեղադրել ճարտարապետական տարրերով փողոցային լուսավորության սյուներ: Տեղադրվելու են 52 հատ երեք մետրանոց սյուներ:
Հուլիսի 7-ին, Խաս Բախչա այգում, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, քաղաքապետարանի ենթակառուցվածքների և պլանավորման ծառայությունների աշխատակիցների և Սակրեբուլոյի պատգամավորների հետ միասին, քննարկել էին այգու վերականգնման գործընթացը: Այս քննարկման ընթացքում ասվել էր, որ այն գույնը, որով ցանկապատը պետք է ներկվի՝ նախագծում նշված չէ, ուստի պետք է ընտրել այն և ասել շինարարներին: Առաջարկվել էր ներկել հին գույնով, այնուհետև առաջարկ էր հնչել՝ հարցնել Ախալքալաքի բնակիչներին:
Jnews-ն առաջարկել էր ցանակապատը ներկելու մոտավոր որոշ տարբերակներ, նաև խնդրել նշել նախընտրելի տարբերակը՝ կամ նյութի մեկնաբանություններում, կամ Facebook-ի ինտերնետային հարցման միջոցով: