Ախալքալաքի կենտրոնական զբոսայգին (Խաս Բախչա) վերանորոգվում է: Վերականգնման շրջանակներում ցանկապատը նույնպես կներկվի, բայց թե ինչ գույնի ու ինչ ոճի մեջ, դեռ որոշված ​​չէ: Տեղական իշխանությունները որոշել են Ախալքալաքի բնակիչներին հարցնել, թե ի՞նչ գույնի կցանկանային տեսնել այգու ցանկապատը:

Զբոսայգու վերականգնման նախագծի համաձայն, այնտեղ կօգտագործվեն տեղական քարեր: Կտեղադրվեն դրսի համար նախատեսված մարզասարքեր, դրանք կլինեն հովանի տակ, շատրվանի կասկադը կմնա նույնը, դրա շրջակայքը կփոխվի և կլինի լուսավորություն: Այգու չորս մուտքերում դարպասներ չեն լինի, դրանք բաց կլինեն:

Բացի այդ, նախատեսվել է նաև զբոսայգու լուսավորությունը: Զբոսայգու կանաչապատ տարածքներում նախատեսվում է տեղադրել ճարտարապետական ​​տարրերով փողոցային լուսավորության սյուներ: Տեղադրվելու են 52 հատ երեք մետրանոց սյուներ:

Հուլիսի 7-ին, Խաս Բախչա այգում, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, քաղաքապետարանի ենթակառուցվածքների և պլանավորման ծառայությունների աշխատակիցների և Սակրեբուլոյի պատգամավորների հետ միասին, քննարկեցին այգու վերականգնման գործընթացը: Այս քննարկման ընթացքում ասվեց, որ այն գույնը, որով ցանկապատը պետք է ներկվի՝ նախագծում նշված չէ, ուստի պետք է ընտրել այն և ասել շինարարներին: Առաջարկվել էր ներկել հին գույնով, այնուհետև առաջարկ էր հնչել՝ հարցնել Ախալքալաքի բնակիչներին:

Jnews-ն առաջարկում է ցանակապատը ներկելու մոտավոր որոշ տարբերակներ։ Դուք կարող եք նաև նշել նաև ձեր տարբերակը՝ կամ այս նյութի մեկնաբանություններում, կամ Facebook-ի ինտերնետային հարցման միջոցով: