Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 524-ով՝ հասնելով 242 135-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 14 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 361-ով և հասել 227 026-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 5 666 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 1 540 436-ի:

Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդությունների պատճառով:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 4 844-ի, ևս 1 152 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով: