Այսօր՝ հունվարի 13-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետում կորոնավարակի նոր դեպք չի գրանցվել: Ընդհանուր առմամբ Սամցխե-Ջավախքում կորոնավարակի բացահայտված դեպքերի քանակը կազմում է 4219: Ընդ որում 319-ը Ախալքալաքում իսկ 142-ը՝ Նինոծմինդայում
Ինչպես JNEWS-ին հայտնեց Սամցխե-Ջավախքի նահանգապետարանի ներկայացուցիչ Գիորգի Միքելաձեն՝ ամբողջ տարածաշրջանում վերջին 24 ժամվա ընթացքում հաստատվել է կորոնավարակի 29 նոր դեպք։
Ադիգենի` 3,
Ախալցիխե` 9,
Բորժոմի` 12,
Ասպինձա` 5,
Ախալքալաք` 0 և
Նինոծմինդա` 0:
Այս պահի տվյալներով ամբողջ տարածաշրջանում ինքնամեկուսացման մեջ է գտնվում 270 անձ:
Ախալցիխեում՝ 97,
Բորժոմիում՝ 78,
Ադիգենում՝ 37,
Ասպինձայում՝ 40,
Ախալքալաքում՝ 16,
Նինոծմինդայում՝ 2:
Կարանտինային գոտիներում այսօրվա դրությամբ ոչ մի մարդ չի գտնվում։ COVID-հյուրանոցում՝ 1 մարդ, իսկ COVID կլինիկաներում` 92 հիվանդ։
Վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավարակից Սամցխե-Ջավախքում առողջացել է 13 մարդ, մահվան դեպք չի գրանցվել։
Ընդհանուր ապաքինվածների թիվը կազմում է 3799, մահվան դեպքերը՝ 43։
Այս պահի դրությամբ սպասվում է 81 թեստի պատասխանի։
Բացահայտված է վարակակիրների հետ շփման մինչև 37 անձ, ընթանում է փորձաքննություն։