Հայաստանում հոկտեմբերի 16-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերը հասել են 61 460-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 1465-ով: Այդ մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։
Սա նոր դեպքերի ամենամեծ ցուցանիշն է Հայաստանում համավարակի բռնկումից ի վեր։
Մահվան ևս 13 դեպք է գրանցվել, 10-ը՝ կորոնավիրուսից, 3-ը՝ այլ պատճառով, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդությունից։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 1056 դեպք կա, այլ պատճառով՝ 314։
Ապաքինվել է ևս 442 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 47 541 է, փաստացի բուժվողներինը՝ 13 919։
Մեկ օրում թեստավորվել է 4005 մարդ։ Ընդհանուր առմամբ, 340 116 թեստ է արվել։