Հայաստանում հունվարի 23-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 165 909-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 198-ով, տեղեկացնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։
Մահվան ևս 7 դեպք է գրանցվել, 4-ը՝ կորոնավիրուսից, 3-ը՝ այլ պատճառով, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 3034 դեպք կա, այլ պատճառով՝ 747։
Ապաքինվել է ևս 276 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 154 535 է։ Փաստացի բուժվողների թիվը 7593 է։
Ընդհանուր առմամբ կատարվել է 634 812 թեստավորում, մեկ օրում՝ 2166 թեստ: