Օգոստոսի 27-ի տվյալներով, Վրաստանում ընդհանուր առմամբ իրականացվել է 1 095 069​ պատվաստում: Այս մասին հայտնում է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը:

Միևնույն ժամանակ, պաշտոնական տվյալների համաձայն՝ վերջին 24 ժամվա ընթացքում պատվաստվել է 26 418 մարդ: Բացի այդ, մեկ դեղաչափով պատվաստվել է 749 754, իսկ լիարժեք պատվաստված է 345 315 մարդ:

Ինչ վերաբերում է նոր դեպքերին, Վրաստանում վերջին մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 4 031 նոր դեպք, ապաքինվել է 4 585 հիվանդ, մահացել՝ 73 վարակակիր: