Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին պատվաստվել է կորոնավիրուսի դեմ խթանիչ դեղաչափով: Նա պատվաստվել է Pfizer պատվաստանյութով:
Նախագահը «Աստրազենեկա» պատվաստանյութի երկու դեղաչափից հետո խթանիչ դեղաչափը ներարկել է ինֆեկցիոն հիվանդությունների, ՁԻԱՀ-ի և Կլինիկական իմունոլոգիայի կենտրոնում։
Տեղեկությունը տարածում է Վրաստանի նախագահի վարչակազմը։