Հասարակություն 9 Հուլիսի, 2021 • Կորոնավիրուսի դեմ արդեն կարելի է պատվաստվել նաև Նինոծմինդայում

Հուլիսի 9-ին Նինոծմինդայի կլինիկայում առաջին անգամ պատվաստում է իրականացվել: Չնայած այն հանգամանքին, որ Նինոծմինդայի կլինիկան պատվաստանյութը ստացել է հուլիսի 7-ին և պատրաստ էր պատվաստման գործընթացին, սակայն առաջին ցանկացողները այսօր են պատվաստվել:

Պատվաստվել ցանկացող մարդիկ կարող են գրանցվել գրանցման կայքում booking.moh.gov.ge կամ դիմել կլինիկա: Պատվաստվելուց առաջ հիվանդները հետազոտվում են, և եթե առողջական խնդիրներ կան, այդ մարդիկ չեն պատվաստվի: Նինոծմինդայում այսօր պատվաստվել են հիմնականում շտապօգնության աշխատակիցները, հայտնում է NOR ռադիոն:

Նինոծմինդայի կլինիկայում կա միայն Սինոֆարմ պատվաստանյութը: Պատվաստումը կատարվում է միայն Վրաստանի քաղաքացիներին և կացության թույլտվություն ունեցող անձանց:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝