Այսօր Ախալքալաքում սպասվում են էլեկտրականության անջատումներ: Այս մասին հայտնում է EnergoPro Georgia ընկերությունը:

Ժամը 12.00-ից մինչև 16.00-ն հոսանք չի լինի քաղաքի հետևյալ հատվածներում. նախկին զինվորական առաջին ավան, նախկին օդակայանի ձախ հատված, նախկին զինվորական երկրորդ ավան, Ջիվանի թաղամաս, Վաչիանի մայրուղի, Վաչիան և Չամդուրա գյուղեր, 14-րդ ավան, 15-րդ ավան և Սուրբ Նինոյի փողոց:

Ինչպես նաև՝ ժամը 12.00-ից մինչև 13.00-ն ընկած ժամանակահատված էլեկտրականության անջատումներ են սպասվում Ախալքալաք քաղաքի՝ Ազատության, Մաշտոցի, Թբիլիսյան, Նալբանդյան, Ճավճավաձե, Թումանյան, Միկոյան, Ջավախեթյան, Մալխասյան, Թամար Թագուհու, Մյասնիկյան, Շահումյան, Նաբերեժնայա, Ձնելաձե, Չարենց, Թելմանի և Լոմսաձե փողոցներում: