40 տարի շարունակ Ախալքալաքի Մշակույթի տան տիպիկ մերձարևադարձային շենքը ոչ հիմնական, ոչ էլ կոսմետիկ վերանորգման չի ենթարկվել, ինչպես նաև չկան տարրական սանիտարա-հիգենիկ պայմաններ սանհանգույցների համար: Ամբողջ շենքում թագավուրոմ է ծակող ցուրտ, նախատեսվում է անցկացնել ջեռուցման համակարգ դահլիճում, սակայն դա չի լուծի բոլոր խնդիրները:
Kspoyan Alik pechka
Հասկանալու համար, թե որքան ցուրտ է Ախալքալաքի Մշակույթի տանը, կարելի է տեսնել` նայելով հանդիսատեսի կապտած դեմքերին համերգների կամ այլ միջոցառումների ժամանակ: Նստել դահլիճում 10 րոպեից ավելի անհնար է, նվազագույնը` մրսածությունն ապահովված է: Մշակույթի տանը նույն ձևի ցուրտ է տարվա բոլոր եղանակներին, բոլոր սենյակներում և դահլիճում: Այդ իսկ պատճառով շատերը չեն ցանկանում ինչ-որ միջոցառումներ անցկացնել հետևյալ գլխավոր մշակույթի շենքում: Չնայած նրան, որ Ախալքալաքը գտնվում է բարձրլեռնային շրջանում, այստեղ կառուցել են Սոչիի Մշակույթի տան նման, որտեղ մերձարևադարձային գոտի է: Ամբողջ շինության տարածքում միջանցիկ քամի է, որը պարզապես թափանցում է մարդու ոսկորների մեջ:
дом культуры

Дом культуры 1

без паркета
Մշակույթի տան տնօրեն աշուղ Ալիկ Քսպոյանի խոսքով, ջեռուցել հետևյալ տարածքը` առանց փակելու բոլոր ճեղքերը, նշանակում է փողը քամուն տալ: Ցուրտը բաց տեղերի բոլոր կողմերից է փչում:

«Պետք է փոխեն կտուրը, որպեսզի փակեն առաստաղը և ծածկեն հողով, որ տաք մնա: Իսկ այնտեղ կա երկու դուռ, և ինչքան էլ փակեն միևնույն է անցքեր են մնում, պատկերացրեք 30 և ավելի մետր բարձրություն, և նկուղից է փչում, և այդ դռներից, այստեղ ուղղակի միշտ տիրում է միջանցիկ քամի: Այդ պատճառով էլ առաջին հերթին պետք է փակել տանիքը: Ու՞մ մեղադրել: Այստեղ ահագին մեծ տարածք է, և պետք է ջեռուցել, ինչքան ուզում ես տաքացրու, այստեղ 50 կիլովատ հզորության երկու տաքացուցիչ կա»,- ասում է Ալիկ Քսպոյանը:
gniyushaya stena4
Ըստ Մշակույթի տան տնօրենի, հայտնի աշուղ Ալիկ Քսպոյանի այս տեղանքին ոչ բնորոշ այս շենքը շահագործման է հանձնվել 80-ականներին, այդ ժամանակաշրջանում կառավարության դեմ որևէ բան ասելը ընդունված չէր, շենքը ընդունվեց այնպիսին ինչպիսին կար, թեև այն բնորոշ չէր տեղանքին և կառուցվել էր վատ:

«Շենքը ավելի քան 40 տարեկան է, և այն չի տեսել հիմնավոր վերանորոգում: Այդպես է ստացվել, որ մի քանի անգամ կտուրը քշել է, և ջուրը արտահոսել է շենք, և մանրահատակը պարզապես թռել է: Բոլոր այդ մանրատախտակները հավաքեցի, քանի որ մտնում էին, հավաքում և տանում որպես վառելանյութ, դրանով վառում էին վառարանները, շատ լավ է վառվում ծանր մազութի շնորհիվ: Ես հավաքեցի ամբողջը, որ վաղը, եթե նրանք վերանորոգումներ անեն կարողանան վերականգնել մանրահատակը»,- ասաց նա:
dom kulturi scena

Alik Kspoyan parket

vedro i pechka
Բացի համերգների դահլիճում տիրող մշտական միջանցիկ քամիներից, աղետալի իրավիճակում է ամբողջ շինությունը, որտեղ պետք է փորձեր անեն դերասանները, երգիչներն ու պարողները: Ընդհամենը 4 սենյակում է դրված վառարան, որը վառում են փայտով, բայց ոչ միշտ, այստեղ է իր պարապմունքները անցկացնում «Ջավախք» համույթը, Աշուղական դպրոցը և այստեղ է նստում Մշակույթի տան ղեկավարությունը: Ահավոր վիճակում են հանդերձարանները, զուգարանները և սովետական ժամանակների գույքը: Ընդհանուր առմամբ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ շենքը մնացել է Խորհրդային Միության փլուզման ժամանակաշրջանում:
Tualet dom kultiri 1

tualet dom kulturi

nezerkalo
Շենքի պատուհանների մի մասը փոխել են մոտավորապես 5-6 տարի առաջ, սակայն մյուս մասը կոտրված է, և ինչ-որ մի բանով ամրացված, որպեսզի չբացվի և ներս չթողնի ցուրտը: Երկրորդ հարկի պատուհանների վրա դեռ մնացել են փամփուշտների հետքերը, որոնք արձակվել են Մշակույթի տան վրա նախորդ դարի 90-ական թվականներին:
okno doma kulturi2
«Պատուհանները կոտրել են 7-8 անգամ, ինչու՞, որովհետև շենքը համարյա, թե հողի մեջ է գտնվում, և պատուհանները անմիջապես մայթին են դուրս գալիս… Սրճարանից են դուրս գալիս. դնում են ոտքերը և կոտրում: Ավտոմեքենաները մոտիկ են կանգնեցնում, հետո հետ են տալիս ու կոտրում: Կան մարդիկ ովքեր հատուկ են կոտրում»,- ասում է Մշակույթի տան տնօրենը:

Մշակույթի տան բյուջեն տնօրենի խոսքով կազմում է` 145 000 լարի, և ծախսվում է միայն աշխատակիցների աշխատավարձերի վրա: «Մենք ստանում ենք 145 000 լարի և 5000 մենք պետք է ավելացնենք համերգներից: Հարկավոր է 10 000 ջեռուցման համար, ինչը, ես ձեռք եմ բերում մեր եկամուտների հաշվին»,- ասում է Ալիկ Քսպոյանը:
podval doma kulturi
Տեղական ինքնակառավարումը քննարկում է Մշակույթի տան գազաֆիկացման հարցը և 2016 թվականի ծախսերի ցանկի մեջ մտցնում: Ինչպես մեզ պարզաբանեց Ախալքալաքի շրջանային վարչության մշակույթի և սպորտի բաժնի ղեկավար Վալերի Ստելմաշովը նախատեսվում է գումար 120-150 000 լարիի չափով: Սակայն Մշակույթի տան տնօրեն Ալիկ Քսպոյանի և Վալերի Ստելմաշովի խոսքերով, հետևյալ գումարը ուղղակի չի բավականացնի: Միայն համերգի դահլիճի ջեռուցմամբ անհնար է լուծել ամբողջ Մշակույթի տան տաքացման հարցը:
okno.

okno dom kulturi

Քրիստինե Մարաբյան