Հայաստանում նոյեմբերի 9-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 322 364-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 1 121-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան ևս 67 դեպք է գրանցվել, 62-ը՝ կորոնավիրուսից, 5-ը՝ այլ պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 6 762 դեպք կա, այլ պատճառով՝ 1 342։

Ապաքինվել է ևս 2 191 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 285 057 է։ Փաստացի բուժվողների թիվը 29 203 է։

Ընդհանուր առմամբ 2 192 270 թեստ է արվել, մեկ օրում` 9 152։