Օգոստոսի 23-ի տվյալներով, Վրաստանում ընդհանուր առմամբ իրականացվել է 979 813 պատվաստում: Այս մասին հայտնում է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը:
Միևնույն ժամանակ, պաշտոնական տվյալների համաձայն, վերջին 24 ժամվա ընթացքում պատվաստվել է 17 670 մարդ:
Ինչ վերաբերում է նոր դեպքերին, Վրաստանում վերջին մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 2 354 նոր դեպք, ապաքինվել է 5 200 հիվանդ, մահացել՝ 60 վարակակիր: