2022 թվականի հունվար-հունիսին Վրաստանում ծնվել է 20 195 երեխա, նույն ժամանակահատվածում երկրում մահացել է 26 681 մարդ։ Այս մասին տեղեկությունը տարածում է Ազգային վիճակագրական ծառայությունը։

Վրաստանի վիճակագրության ծառայության տվյալներով՝ 2022 թվականի առաջին կիսամյակում բնական աճը (ծնվածների և մահացածների թվի տարբերությունը) կազմում է 6486 մարդ։ Բնական աճի դրական ցուցանիշ է գրանցվել միայն Աջարիայում(480)։

Gruzstat-ի տվյալներով՝ 2022 թվականի թարմացված տվյալները հասանելի կլինեն 2023 թվականի մարտի վերջին։