Հունվարի 5-ին Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 2316 նոր դեպք:
Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 232 079 է:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 382 պացիենտ:
Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 222 787 մարդ: Վարակից մահացել է ևս 18 մարդ, ընդհանուր՝ 2646:
Կարանտինում է գտնվում 377 մարդ, ստացիոնար վերահսկողության տակ` 4012 մարդ, իսկ կովիդ-հյուրանոցներում` 763 հոգի:
Հունվարի 4-ին Վրաստանում բացահայտվել է կորոնավիրուսւ 594 նոր դեպք, առողջացել է 1963 պացիենտ: