Վրաստանում 2022 թվականի հունվար ամսից մինչև 70 տարեկան անձանց կենսաթոշակը կկազմի 260 լարի, 70 և բարձր տարիքի անձանց համար՝ 300 լարի, իսկ վետերանների օգնությունը կավելանա մինչև 100 լարի։ Այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
Բարձրալեռ բնակավայրերում մինչև 70 տարեկանների համար կենսաթոշակը կկազմի 312 լարի, իսկ 70 և բարձր տարիքի անձանց համար՝ 360 լարի։ Պատերազմի մասնակից վետերանների համար ամսական 22 լարի և 44 լարի չափով օգնությունը կկազմի 100 լարիի: