«Եվրոպական Վրաստան» կուսակցությունը ներկայացրել է մունիցիպալիտետների քաղաքապետերի իր թեկնածուներին՝ առաջիկա ՏԻՄ ընտրություններում:
Կուսակցության նախագահ Գիգա Բոկերիան նշել է, որ Թերջոլայում և Խոնիում կուսակցության թեկնածուներն արժանացել են մյուս ընդդիմադիր քաղաքական միավորումների աջակցությանը:
«Եվրոպական Վրաստան» կուսակցությունից քաղաքապետի թեկնածուներն են.
Գորիում՝ Էթեր Ջալաղոնիան,
Ախալցիխեում` Զուրաբ Սադաթիերաշվիլին,
Ախալքալաքում` Արսեն Կարապետյանը,
Մառնեուլում` Ահմեդ Իմամկուլիևը,
Սամտրեդիայում` Ժուկիանա Փոփխաձեն,
Կասպիում՝ Ակակի Գեջաձեն,
Ամբրոլաուրիում` Մայա Կացիտաձեն,
Թեթրիծկղարոյում՝ Նինո Դավիթաշվիլին,
Թերջոլայում` Զուրաբ Բուցխրիկիձեն,
Խոնիում` Զուրաբ Ջիբուխաիան:
«Եվրոպական Վրաստան»-ից քաղաքապետի աթոռի համար կառաջադրվեն նաև Ծալենջիխայի, Նինոծմինդայի և Ադիգենիի մունիցիպալիտետներում:
17 մունիցիպալիտետներում կուսակցությունը կաջակցի ընդդիմադիր կամ անկախ այլ թեկնածուների:
Լուսանկարը՝ JNEWS-ի արխիվից