Ախալքալաքում «Պաատա Բուրճուլաձե – պետությունը հանուն ժողովրդի» բլոկը պաշտոնապես ներկայացրեց մեծամասնական պատգամավորի թեկնածու Շաքրո Այվազյանին:

Սեպտեմբերի 18-ին Ախալքալաքի Խաս Բախչա զբոսայգում «Պաատա Բուրճուլաձե – պետությունը հանուն ժողովրդի» բլոկը հավաքեց իր կողմնակիցներին ներկայացնելու Ախալքալաքի ընտրատարածքում իր մեծամասնական թեկնածուին: Պաշտոնական ներկայացմանը ներկա էր Պաատա Բուրճուլաձեն, ինչպես նաև բլոկի համակիրներ:

Պաատա Բուրճուլաձեն նախ ներկայացրեց իր քաղաքականություն մտնելու շարժառիթները, այնուհետև մանրամասն ներկայացրեց բլոկի նախընտրական ծրագիրը, շեշտը դնելով անվճար առողջապահության, աշխատատեղերի բացակայության, բարձրագույն կրթություն ստացած անգործ երիտասարդների խնդիրների վրա:

«Այսօր լեզվի խնդիր ունենք, դրա համար մարդիկ կտրված են Վրաստանում կատարվող իրադրաձություններից, մերոնք նայում են հայկական ու ռուսական ալիքներ: Դրա համար պետք է շատ աշխատենք: 20 տարվա մեջ ոչ մի փոփոխություն չի եղել: Սեփական տան մեջ նույնիսկ ժամանակ առ ժամանակ փոփոխություն ես կատարում, որ միապաղաղությունից չհոգնես: Եկեք մենք էլ մի փոփոխություն անենք», – ասաց Ախալքալաքում բլոկի նախընտրական շտաբի պատասխանատու Մկրտիչ Մղդեսյանը:

1