Հոկտեմբերին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին «Հանուն Վրաստանի» կուսակցությունը, Սամցխե-Ջավախքի բոլոր քաղաքներում կունենա քաղաքապետի և մեծամասնական պատգամավորների թեկնածուներ: Ըստ կուսակցության տարածաշրջանային համակարգող Լևան Թաթոշվիլի, մինչև օգոստոսի վերջ Գախարիան անձամբ Սամցխե-Ջավախքում բնակչությանը կներկայացնի թեկնածուներին:
«Չնայած ահաբեկումներին և ճնշումներին, մենք Սամցխե-Ջավախքի բոլոր քաղաքապետարաններում կունենանք թեկնածուներ, ինչպես նաև մեծամասնական թեկնածուներ: Մենք այս օրերին գրասենյակներ կբացենք, Գիորգի Գախարիան ինքը կգա և կներկայացնի թեկնածուներին», – Sknews-ի հետ զրույցում ասել է «Հանուն Վրաստանի» կուսացկության տարածաշրջանային համակարգող Լևան Թաթոշվիլին: