Նախագահական ընտրություններին հետևելու համար, օգոստոսի 15-ի դրությամբ, Վրաստանի ԿԸՀ-ում գրանցվել են 16 տեղական և 2 միջազգային կազմակերպություն:
Վրաստանում կայանալիք նախագահական ընտրություններին, որը տեղի կունենա հոկտեմբերի 28-ին, գրանցվել են երկու միջազգային կազմակերպություն: Դրանք են` Ընտրական համակարգի միջազգային հիմնադրամը (IFES) և Միջազգային հարաբերությունների ազգային ժողովրդավարական ինստիտուտը (NDI):
Տեղական կազմակերպություններից գրանցվել են հետևյալ կազմակերպությունները՝ « Բազմազգ Վրաստան Քաղաքացիական շարժման միություն », «Եվրո Վրացական ինստիտուտ», «Ժողովրդավարական նախաձեռնությունների միջազգային կենտրոն», «Ժողովրդավարության Զարգացման կենտրոն», «Հանրային պաշտպան», «Երիտասարդ իրավաբանների ասոցիացիա», «Ժողովրդավարական ընտրությունների նոր սերունդ» և այլն, թվով 16 կազմակերպություն:
Մինչ այժմ նախագահական ընտրությունները լուսաբանելու համար գրանցվել է ընդամենը մեկ մեդիա կազմակերպություն Ինտերնետային լրատվամիջոց «POS TV», որը գրանցել է 15 մարդ:
Հիշեցնենք, որ Վրաստանում կայանալիք նախագահական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 28-ին: Վրաստանի քաղաքացիները վերջին անգամ կգնան ընտրելու իրենց երկրի նախագահին, ով երկիրը կղեկավարի մինչ 2024 թվականը:
Շուշան Շիրինյան