Վերջին 24 ժամում Սամցխե-Ջավախքում կորոնավիրուսի նոր դեպքերի թիվը հասել է 102-ի, որից ընդամենը 1 դեպքն է հաստատվել Ախալքալաքում։
«Կատարվել 72 հակամարմինների արագ և 16 PCR թեստ, հաստատվել է 1 վարակման դեպք Ախալքալաքի բնակչի մոտ, վարակակրի հետ շփում ունեցող անձանց վաղը կթեստավորեն», – ասում է առողջապահության կենտրոնի տնօրեն Սիրանուշ Տոնականյանը:
Նշենք, որ երեկ Ախալքալաքում կատարվել է 40 հակամարմինների արագ և 16 PCR թեստ, որից բացահայտվել էր երեք նոր դեպք: