Միգրանտները Ջավախքից, ովքեր մեկնել են Ռուսաստան և Հայաստան իրենց օրվա հացի փողը վաստակելու կամ ապրուստի ավելի լավ պայմաններ որոնելու նպատակով, այսօր բախվել են անորոշության, պատերազմի և անապահովության խնդիրներին։ Ոմանք դեռ սպասում են՝ հույս ունենալով, որ ամեն ինչ կհանդարտվի, մյուսները որոշ ժամանակով վերադարձել են Ջավախք, մինչև ամեն ինչ հանդարտվի, ինչ-որ մեկը սկսել է մտածել հայրենիք վերադառնալու մասին, իսկ ոմանք փորձում են վերադարձնել կամ ստանալ Վրաստանի քաղաքացիություն։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարած մասնակի զորահավաքի առաջին շաբաթվա ընթացքում Ախալքալաքում հայտնվեցին տղամարդիկ, ովքեր համընդհանուր խուճապի ֆոնին փախան իրենց պատմական հայրենիք (Ախալքալաք, Նինոծմինդա), որտեղ իրենց հարազատներն են, տները, որոնք երկար ժամանակ դատարկ էին: Այցելուները տեղացիների ֆոնին առանձնանում են նրանով, որ նրանք հիմնականում պայուսակներ են կրում։

«Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ Սամցխե-Ջավախքի բնակչությունը, որը ներառում է նաև Ախալքալաքը և Նինոծմինդան, 1994 թվականին կազմել է 245,1 հազար մարդ, իսկ 2022 թվականին՝ 148 336 մարդ (երկրից արտագաղթել է 96 764 մարդ): /em>

Միգրանտների հիմնական հոսքը, որոնք զանգվածաբար լքել են իրենց տներն Ախալքալաքում և Նինոծմինդայում 90-ականների սկզբին էր՝ ԽՍՀՄ փլուզումից հետո։ Հետխորհրդային 30 տարիների ընթացքում Ջավախքի բնակիչները սկզբում մեկնել են արտագնա աշխատանքի, հետո արդեն իրենց երեխաներին տեղափոխել ռուսական դպրոց սովորելու և վերջնականապես հաստատվել Ռուսաստանի տարբեր քաղաքներ։ Այս ժամանակահատվածում միգրացիոն հոսքը սկզբում պայմանավորված էր քաղաքական (խմբ. Գամսախուրդիայի հայտարարությունները «Վրաստանը վրացիների համար»), ապա նաև տնտեսական խնդիրներով մարդիկ ուզում էին ունենալ լույս, ջեռուցում, ասֆալտ և երեխաներին ավելի լավ ապագա ապահովելու հնարավորություն:

Սակայն, որտեղ կան հնարավորություններ և լավ կյանք, քաղաքացիության հետ մեկտեղ գալիս են պատասխանատվությունն ու պարտավորությունները տվյալ պետության հանդեպ։ Զինվորական պարտավորությունը, որը մինչ այժմ միգրանտները հաջողում էին անցնել հեշտությամբ, կամ ընդհանրապես չէին անցնում, հիմա արդեն սպառնում է նրանց։ Մասնակի զորահավաքից հետո զոհվել են նաև որոշ Ջավախքի հայեր, հարազատների մահվան մասին լուրեր են ստացվել Կումուրդո, Խուլգումո և մի քանի այլ գյուղերում։ Շատերը որոշել են սպասել ու տեսնել, թե ինչպես կավարտվեն այս բոլոր իրադարձությունները։ Մյուսները, խուճապի մատնվելով, փախել են հետ, որտեղից իրենց ընտանիքները ժամանակին հեռացել էին:

Արմեն Օ.-ն (անունը փոխված է զրուցակցի խնդրանքով) նախընտրել է հեռանալ Մոսկվայից, որտեղ ունի լավ, պատկառելի աշխատանք և ընտանիք։ Ախալքալաքում նրա ընտանիքն ունի սեփական տուն, որը երկար ժամանակ փորձում էին նրանք վաճառել։ Սակայն տարիներ շարունակ անբնակությունից հետո այն այլևս պիտանի չէ ապրելու համար։ Արմենը որոշ ժամանակ ապրել է բարեկամների տանը։

«Ռուսաստանից եկել եմ ամսի 7-ին, ծնողներս, կինս մնացել են այնտեղ, աշխատում են: Կմնամ այստեղ, մինչև ամեն ինչ կհանդարտվի: Մեր աշխատանքն այնտեղ է, կենցաղը, արդեն սովոր ենք այնտեղ ապրելուն: Ես բժիշկ եմ, ինչը նշանակում է, որ ես զինվորական ծառայության համար պարտավորված անձ եմ»,- ասում է մեր զրուցակիցը։

Սակայն շուտով՝ մնացած հարազատների հետ, ովքեր նույնպես գերադասել են «փախչել» զորահավաքից, Արմենը մեկնեց Հայաստան՝ Երեւան։ Ախալքալաքի հանգիստ ու չափված առօրյայից հոգնած մարդկանց համար մեծ քաղաքը դեռ առաջնահերթություն է մնում։

Մոբիլիզացիայից «փախածների» թվում են եղել նաեւ իգական սեռի ներկայացուցիչներ։ Վեներա Տ.-ի ծնողները Ռուսաստան են տեղափոխվել 2000-ականներին։ Նա ժամանել էր հոկտեմբերի 7-ին, երբ Վերին Լարսի սահմանին տիրող խուճապն ու հերթերը հանդարտվել էին։ Նա որոշել է վերադարձնել Վրաստանի քաղաքացիությունը։ Մասնագիտությամբ օրթոդոնտ է, երբեմն մտածում է ընդմիշտ հայրենիք վերադառնալու մասին։

«Ես որոշեցի վերադարձնել Վրաստանի քաղաքացիությունը, որպեսզի ազատ տեղաշարժվեմ աշխարհով մեկ, հնարավորություն կա վերադառնալու իմ հայրենիք, զարգանալու իմ մասնագիտությամբ և զարգացնելու այս մասնագիտությունն իմ հայրենիքում: Ինչո՞ւ հիմա, որովհետև այնտեղ, որտեղ ես ապրում եմ, իրավիճակը բարդ է ապագայի առումով: Այսօր մենք ապրում ենք Ռուսաստանում: Ես սկսեցի մտածել վերադառնալու մասին այն պահից, երբ ընկերներիցս շատերը հեռացան: Խուճապը սկսվում է այն պահից, երբ բոլորը փախչում են, իսկ դու նստած մտածում ես «բոլորը փախչում են, իսկ ես նստած սպասում եմ»,- պատմում է նա։

Վեներայի խոսքով՝ անորոշ ժամանակով կարող են վերադառնալ այն մարդիկ, ովքեր հնարավորություն ունեն աշխատելու հեռակա կարգով։ Վերջինս արդեն մեկնել է Ռուսաստան, սակայն մտադիր է կրկին գալ Ախալքալաք։

«Հորեղբորս տղան մոբիլիզացված է, բայց նա վաղուց Պրահայում է ապրում: Ես զինծառայության պարտավորվածություն ունեմ, և ինձ կարող են զորակոչել: Երբ պատերազմը դադարի, բոլորը, իհարկե, կվերադառնան: Դա նորմալ է, քանի որ երեք ռեակցիա կա, երբ վախի մեջ ես, ինչ-որ մեկը փախչում է, ինչ-որ մեկը տարակուսում է, ինչ-որ մեկն էլ սկսում է ինչ-որ բան անել, ինչ-որ բան փոխել, գնալ հանրահավաքների», – պատմում է Վեներան:

Չնայած պատերազմին, ջավախահայերը դեռ մտադիր չեն ընտանիքներով վերադառնալ, ուղարկում են միայն երիտասարդներին։ Երևի թե, երբ պատերազմը տեղափոխվի Ռուսաստանի տարածք, շատերը կնախընտրեն վերադառնալ հայրենիք, որտեղից մեկնել էին լավ կյանքի հետևից։ Մոբիլիզացիայի պահին շատերի համար ամենաապահով վայրն Ախալքալաքն էր, Նինոծմինդան։ Քանի որ պատերազմի վտանգը դեռևս արդիական է հայերի պատմական հայրենիքում՝ Հայաստանում ևս։

2020 թվականից՝ Լեռնային Ղարաբաղի 44-օրյա պատերազմից հետո, ՀՀ գնացած բազմաթիվ ջավախահայեր սկսեցին Վրաստանի քաղաքացիություն տալ իրենց երեխաներին, թեև նախկինում ևս դիտարկվում էր այդ գործընթացը՝ Եվրամիության հետ առանց վիզայի ռեժիմի պատճառով, բայց հիմա շատերը քաղաքացիություն են տալիս հատկապես արական սեռի երեխաներին: Թեեւ ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելն էլ իր խնդիրներ է առաջացնում:

«Ես Վրաստանի քաղաքացի եմ, ամուսինս՝ Հայաստանի, ունենք երկու որդի: Ես ուզում եմ իմ քաղաքացիությունը փոխանցել տղաներիս, միայն մեկ պատճառ կա, վախենում եմ, որ երեխաներս կգնան պատերազմելու: Ես համոզված չեմ, որ երբ նրանց բանակ գնալու ժամանակը գա, պատերազմ չի լինի: Հայաստանում շատ մարդկանց գիտեմ, ովքեր կցանկանային, որ իրենց երեխաները Վրաստանի քաղաքացիություն ունենային, բայց իրենք էլ չեն կարողացել իրենց քաղաքացիությունը պահպանել, ուստի երեխաներին քաղաքացիություն տալն անհնար է: Սակայն ես գիտեմ այնպիսի մարդկանց, ովքեր ունեցել են նման հնարավորություն և օգտվել են դրանից։ Մենք պետք է ՀՀ քաղաքացիությունից դուրս գանք մինչև երեխաների 12 տարին լրանալը, այդժամ նրանք զինվորական հաշվառման տակ կառնվեն։ Թեև դա ևս խնդրահարույց է, եթե նրանք չունենան ՀՀ քաղաքացիություն, շատ մարզական ակումբներ, երաժշտական դպրոցը և այլ լրացուցիչ կրթությունը վճարովի կլինի»,- ասում է Սեդա Շահբեկյանը։

Կյանքը գավառական, բարդություններով լի Ջավախքում այլևս գրավիչ չէ մարդկանց համար, ովքեր ժամանակին նախընտրում էին հեռանալ լավ կյանքի հետևից, բայց պատերազմներն իրենց շտկումներն են կատարում նոր հայրենիք դարձած օտար հողում չափված-ձևվված ու հետաքրքիր կյանքում: