Ապրիլի 24-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1250 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 463 մարդ, մահացել է 15 պացիենտ:
Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 302 785, այստեղից ապաքինվել է 284 749 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 4007:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 31958 փորձարկում, այդ թվում 14 801-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 17 157-ը՝ «PCR» թեստով:
Դրականության օրական ցուցանիշը՝ 3.91% է, վերջին 14 օրվանը՝ 3.88%, վերջին 7 օրվանը՝ 4.62%:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 242 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 3566 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 706 անձ: