Այսօր Շահումյան-Ռուսթավելի փողոցների խաչմերուկում խցանված կոյուղու մաքրման աշխատանքների իրականացման նպատակով ջրամատակարարումը քաղաքում դադարեցվել է: JNEWS-ին Վրաստանի միացյալ ջրամատակարարման Ախալքալաքի սերվիս կենտրոնից հայտնում են, որ ջրամատակարարումը մոտավորապես կվերականգնվի ժամը 17:00-ի սահմաններում:

Ախալքալաքի սերվիս կենտրոնը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Ախալքալաքում արդեն 3 օր է կեղտաջուրը փողոցով է հոսում

Շահումյան-Ռուսթավելի փողոցների խաչմերուկում խցանված կոյուղու մաքրման աշխատանքների ավարտից անմիջապես հետո Ախալքալաքում ջրամատակարարումը կվերականգնվի: