Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամվոր Սամվել Պետրոսյանը և ներկայիս պատգամավոր Հենզել Մկոյանի եղբորորդին մինչև դատավարության սկիզբը կմնան նախնական կալանքի տակ։ Արմեն Մկոյանի դատապաշտպանի խափանման միջոցը փոխելու արձանագրությունը դատարանը մերժել է:
Ինչպես Jnews-ին հայտնեցին Ախալցիխեի շրջանային դատարանից, սյուն թվականի մայիսի 4-ին տեղի է ունեցել Արմեն Մկոյանի և Սամվել Պետրոսյանի գործով նախադատավարական գործողության ժամկետի հետաձգում, այն տեղի կունենա հունիսի 19-ին։
Իսկ մայիսի 5-ին Արմեն Մկոյանի դատապաշտպանը դիմել է դատարան, որպեսզի փոխեն նրա խափանման միջոցը, սակայն դատարանի որոշումը մնացել է անփոփոխ։
Մարտի 31-ին Ախալցիխեի շրջանային դատարանում կայացել էր Սամվել Պետրոսյանի և Արմեն Մկոյանի նկատմամբ խափանման միջոց ընտրելու դատական նիստը: Երկու մեղադրյալների նկատմամբ խափանման միջոց է կիրառվել ազատազրկումը:
Նրանք մեղադրվում են հրազենի օգնությամբ խուլիգանություն կատարելու մեջ:
Հիշեցնենք, որ մարտի 26-ի կեսօրին, ժամը 15:28-ից հետո, «Gold» սրճարանի դիմաց, որը պատկանում է Պետրոսյանին, տեղի է ունեցել ընդհարում Պետրոսյանի և Մկոյանի հարազատների միջև: Ընդհարումը կարճ է տևել և արագ ավարտվել: Եվ, երբ բոլորը կարծես հանգստացել են և կողմերը ցրվել, այդ ժամանակ տեղի է ունեցել փոխհրաձգություն՝ «Վրացական երազանք»-ի գործող պատգամավոր Հենզել Մկոյանի և «Ազգային շարժման» նախկին պատգամավոր Սամվել Պետրոսյանի միջև: Ինչի հետևանքով ձերբակալել են Վրաստանի խորհրդարանի նախկին և Ախալքալաքի Սակրեբուլոյի ներկայիս պատգամավոր Սամվել Պետրոսյանին, ինչպես նաև Խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանի եղբորորդուն: