Ախալքալաքի Շահումյան-Ռուսթավելի փողոցների խաչմերուկում կոյուղաջուրը հոսում է ամբողջ փողոցով մեկ: Բնակիչները դիմել են Վրաստանի միացյալ ջրամատակարարման Ախալքալաքի սերվիս կենտրոն: JNEWS-ին Կենտրոնից հայտնում են, որ երեկ՝ ամբողջ օրը աշխատակիցները փորձել են մաքրել խցանված կոյուղին, սակայն նրանք չի հաջողվել մինչև վերջ այն բացել:
Շահումյան-Ռուսթավելի փողոցների բնակիչները ահազանգում են, որ օրեր շարունակ նույն գարշահոտությունն են շնչում, փողոցով անհնար է դարձել քայլել, մարդիկ տանից դուրս գալիս, անցորդներն այստեղով անցնելիս հայտնվում են կեղտաջրի մեջ:
«Երեկ ամբողջ օրն եկան բզբզացին, փորձեցին փացել, բայց չկարողացան քարը հանել, այդպես թողին գնացին: եկեք տեսեք մեր տան նկուղից 3 անգամ է ջուր ենք քաշում, ինչքան կարելի է, այսպես երկար չի կարող շարունակվել: Ամռանը կեղտաջուր է հոսում մեր փողոցով, իսկ ձմռանը սահադաշտ է: Ճիշտ է, հենց դիմեցինք եկան, բայց ինչպես տեսնում եք, արդյունք չկա: Կեղտաջրերը քիչ է մի քիչ վերև էլ խմելու ջուրն է դուրս տալիս: Ամբողջ տարին ջրի մեջ ենք»,- ասում է Շահումյան փողոցի բնակիչներից մեկը:
JNEWS-ը Վրաստանի միացյալ ջրամատակարարման Ախալքալաքի սերվիս կենտրոնից փորձեց պարզել, թե ինչ քայլեր են ձեռնարկում խցանված կոյուղին մաքրելու ուղղությամբ:
«Այդ կոյուղին տենդերով է սարքած, որ սարքել են մեջի քարն ու ավազը չեն մարքել, հիմա հավաքվել է խողովակի մեջ և կեղտաջուրը փողոցով է հոսում: Երեկ ամբողջ օրն աշխատեցինք, բայց մինչև վերջ չբացվեց: Դրա համար պետք է քաղաքում ջուրն անջատեն, որպեսզի խողովակները մաքերենք: Երկու տարբերակ կա, եթե մեքենայով չմաքրվեց, հնարվոր է փորելու կարիք լինի: Իսկ քաղաքում ջուրն անջատելու համար պետք է որոշակի ընթացակարգ անցնենք: Մենք այսօր դիմում ենք գրել Էներգետիկայի և ջրամատակարարման կարգավորող ազգային հանձնաժողովին, որպեսզի նամակ ուղարկեն՝ իրազեկեն բնակչությանը, որ ջուրն անջատվում է կոնկրետ օրվա, կոնկրետ ժամի: Հենց իրավունք ստանանք ջուրն անջատելու, կանցնենք կոյուղին մաքրելու գործին», – պարզաբանում է Ախալքալաքի սերվիս կենտրոնի ղեկավար Գիորգի Վախտանգիշվիլին:
Հարկ է նշել, որ Ռուսթավելի փողոցը քաղաքի ամենաբանուկ փողոցներից մեկն է, քանի որ հենց այս փողոցի վերջնամասում է գտնվում Ախալքալաքը մի քանի գյուղի կապող Թումասի կամուրջը: Օրական այստեղով հարյուրավորն քաղաքացիներ են անցուդարձ անում: