Այսօր՝ օգոստոսի 10 -ին, Ախալքալաքի և Նինոծմինդայի մունիցիպալիտետերում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 8 դեպք, որից 6 -ը՝ Ախալքալաքում, իսկ 2 -ը՝ Նինոծմինդայում: «Դելտա» շտամը Ախալքալաքում դեռևս չի գրանցվել:

Այսօր, Ախալքալաքի Հանրային առողջապահության կենտրոնում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 6 դեպք, որից 1 -ը՝ հակագենի առկայության անալիզով, իսկ մնացածը՝ ՊՇՌ թեստի միջոցով: Վարակված բնակիչներ գյուղերից և քաղաքից են:

Այսօր, ինչպես նախատեսվել ավելի վաղ, թեստավորվել են Ախալքալաքի հիդրոէլեկտրակայանի շինանարության 12 աշխատող, որն իրականացնում է ամերիկյան «Աիսի» ընկերությունը: Թեստ են հանձնել նաև Ախալքալաքի ուսումնական կենտրոնի 15 զինվորական: Անալիզները, հետազոտության համար, ուղարկվել են լաբորատորիա:

Թեստավորվել են նաև թիվ 3 մանկապարտեզի աշխատակիցները, քանի որ աշխատակիցներից մեկի հարազատի մոտ հայտնաբերվել է COVID-19: Աշխատակիցը, որի բարեկամը հիվանդ է, ինքնամեկուսացված է:

Ախալքալաքի զինվորական հաշվառման ծառայությունը կարանտինի պատճառով փակվել է

Այսօր Նինոծմինդայի մունիցիպալիտետում, ըստ Նինոծմինդայի ՀԱԿ-ի տնօրեն Տիգրան Եղոյանի, հայտնաբերվել է կորոնավիրուսի 2 դեպք:

ՀԱԿ տնօրենի պաշտոնակատար Սիրանուշ Տոնականյանի խոսքով, Ախալքալաքում կորոնավիրուսի հնդկական շտամը դեռ չի հայտնաբերվել: