Փարավանի լեռնանցքի տեղամասը փակ է մեծ բեռնատար ավտոմեքենաների համար: Ճանապարհային դեպարտամենտի տվյալներով, բարդ եղանակային պայմանների պատճառով Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա պետական ճանապարհի 94-110 կիլոմետր հատվածում չի թույլատրվում կցորդով ու կիսակցորդով բեռնատարների և 30-ից ավելի նստելատեղ ունեցող ավտոբուսների ուղևորությունը:
Մարդատար ավտոմեքենաների համար ճանապարհը բացել են ապրիլի 15-ի ուշ երեկոյան:



