Ախալքալաքի զինվորական հաշվառման ծառայությունը ուրբաթ օրվանից՝ օգոստոսի 6 -ից, կարանտինում է մեկ աշխատակցի մոտ կորոնավիրուսի ախտորոշման պատճառով:

Ախալքալաքի զինվորական հաշվառման ծառայությունում մեկ աշխատակցի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս: Դրանից հետո՝ ուրբաթ օրը, ծառայությունը փակվել է, և բոլոր աշխատողները հանձնել են PCR թեստ: Թեստերի պատասխանները ստանալուց հետո ևս մեկ աշխատակցի մոտ թեստը դրական է եղել:

Ախալքալաքի Առողջապահության հանրային կենտրոնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Սիրանուշ Տոնականյանի խոսքով, երկուշաբթի օրը Զինվորական հաշվառման ծառայության աշխատակիցները կրկին կհանձնեն կորոնավիրուսի թեստ: Դրանից հետո արդեն պարզ կլինի, թե երբ կբացվի Ծառայությունը: