Ախալքալաքցի բռնցքամարտիկ Արտյոմ Յորդանյանը 9-րդ անգամ նվաճեց բռնցքամարտի ոսկե մեդալ, միջազգային մրցաշարում հաղթելով թուրք բռնցքամարտիկին:
Մայիսի 12-ից 15-ը Գորի քաղաքում կայացավ Գիորգի Կանդելակիի անվան միջազգային մրցաշարը: Մրցաշարին մասնակցում էին 1998-1999 թթ. մարզիկներ մի քանի երկրներից: Ախալքալաքից մրցաշարին մասնակցում էին Մարզահամալիրի 3 մարզիկներ: Արշակ Էլիզբարյանը` 60 կգ քաշային կարգում գրավեց III տեղը: Արտյոմ Յորդանյանը 91+ կգ քաշային կարգում գրավեց I տեղը, հաղթելով 113 կգ քաշային թուրք մարզիկին:
Տվյալ հաղթանակը եղավ 9-րդ, Արտյոմը ունի 9 ոսկե մեդալ: Երեք տարի առաջ, երբ Արտյոմը առաջին անգամ դարձավ Վրաստանի չեմպիոն, նա մտավ երկրի հավաքականի կազմի մեջ: Հունիսի 6-ին Արտյոմը երկրի հավաքականի կազմի հետ կմասնակցի Եվրոպայի առաջնությանը: