Ախալքալաքի սպորտ դպրոցում վերանորոգվում է ջեռուցման համակարգը։
Սպորտ դպրոցի տնօրեն Արամ Սուքիասյանն ասում է, որ չի աշխատել ջեռուցման համակարգի մարտկոցը (ռուս.՝ ռադիատոր), որն էլ հիմա փոխում են։
«Թենիսի սրահում չէր աշխատում ջեռուցման համակարգի ռադիատորը, հիմա սիստեմն այնպես կփոխեն, որ ոչ միայն այս սրահի ռադիատորները կաշխատեն այլ նաև 4-5 նոր ռադիատոր կավելանա մեծ սրահում», – ասում է Սպորտ դպրոցի տնօրենը։
Ջեռուցման համակարգի վերանորոգման աշխատանքները սկսվել են 3 օր առաջ, և կավարտվեն առաջիկա 5 օրերի ընթացքում։
Աշխատանքներն իրականացվում են հենց Սպորտ դպորցի բյուջեի միջոցներով: Հատկացվել է 2 973 լարի:
Ախալքալաքի մարզադպրոցի ջեռուցման անլուծելի, հավերժական խնդիրը