Հունիսի 26-28 լեհական Կատովից քաղաքում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությանը հանդես կգա Գևորգ Գաբրիելյանը:
Մինչև հիմա Ախալքալաքի մարզիկները դեռեւս այս մակարդակի ազատ ոճի ըմբշամարտի մրցումների չեն մասնակցել: Ախալքալաքի ներկայացուցիչն ազատ ոճի ըմբշամարտի առաջնությանը կմասնակցի Վրաստանի ազգային հավաքականի կազմում:
Գևորգ Գաբրիելյանի մարզիչի խոսքերով, ամսի 25-ին նրանք կմեկնեն Լեհաստան, իսկ 26-ին կսկսվի պայքարը: Մարզիչը մեծ հույսեր մարզիկից:
«Մենք երկար են պատրաստվել սրան, հույս ունեմ լավ արդյունք կունենանք»,- ասում է մարզիչ Նորայր Կրճացյանը:
Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունն անցկացվում է ամեն տարի:
Բրատիսլավ Իգիթխանյան