Նոյեմբերի 1-ից 2-ն Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանը կազմակերպել է շախմատի մեծահասակների առաջնություն, որին մասնակցել են թվով 24 շախմատիստներ։
Ինչպես հայտնում է Ախալքալաքի սակրեբուլոյի ֆեյսբուքյան էջը, Ախալքալաքի սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանի հրավերով մրցաշարին մասնակցել է նաև «Կոկորդիլոս Կամբայի արկածները շախմատի աշխարհում» կոմիքսների հեղինակ Թեմուր Դոդելիան՝ առաջնության նկատմամբ հետաքրքրությունը ու մակարդակը բարձրացնելու նպատակով։
Երկու օր տևած մրցապայքարում հայտնի են դարձել առաջնության լավագույն շախմատիստները։ Առաջին երեք տեղերը զբաղեցրած մարդիկ արժանացել են մրցանակների` ձեռքի ժամացույցներ, շախմատ, մեդալներ և պատվոգրեր։